Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.10.2022

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3. Հուշատախտակների տեղադրման մասին:
4. Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահայանապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյաններին նվիրված հուշարձանի (խաչքարի) տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
5. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
8. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող Հ. Մանանդյան փողոցի հ.3 շենքի հ.10 բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N48-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
11. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ