Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

07.02.2023

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 1-ին  նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3.    Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին:
4.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N632-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5.    Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
8.    «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
9.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին:
10.    Գույք նվիրաբերելու մասին:
11.    Երևան քաղաքում Սվետլանա Գրիգորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12.    Երևան քաղաքում Լուսինե Զաքարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13.    Երևան քաղաքում Ժիրայր Անանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
14.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
15.    2009 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվում պահպանվող, Երևան համայնքի սեփականությունը համարվող որոշ արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական արխիվային սեփականության փոխանցելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ