Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.12.2022

 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը.


ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3.    Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4.    Երևան համայնքում 2023 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին:
5.    Երևան համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
6.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին:
7.    Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին:
8.    «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին:
9.    Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
10.  Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2023 թվականի ծրագրի վերաբերյալ:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ