Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10.02.2023

2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 1-ին  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3.    Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
4.    «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
5.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
6.    Գույք նվիրաբերելու մասին: (Չզեկուցվող)
7.    2009 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվում պահպանվող, Երևան համայնքի սեփականությունը համարվող որոշ արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական արխիվային սեփականության փոխանցելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N325-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Չզեկուցվող)
9.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը  շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
14.    Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին: 
15.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N632-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
16.    Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
17.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
18.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
19.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
20.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
21.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
22.    Երևան քաղաքում Սվետլանա Գրիգորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
23.    Երևան քաղաքում Լուսինե Զաքարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
24.    Երևան քաղաքում Ժիրայր Անանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ