Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.03.2023

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մարտի 15-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  10-րդ  նստաշրջանի 2-րդ  նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 16-ի հ.345-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:
7.    Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
8.    Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
9.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) և Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի հ.412-Ա և 2022 թվականի սեպտեմբերի 23-ի հ.630-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին:
10.    Երևան քաղաքում Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
11.    Երևան քաղաքում Արմեն Խոստիկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12.    Երևան քաղաքում Հովհաննես Գրիգորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13.    Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
14.    Երևան քաղաքում Սարգիս Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15.    Երևան քաղաքում Էդուարդ Իսաբեկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ