ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
4. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքում Ֆրունզե Դովլաթյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
7. Ավրորա Մարդիգանյանին նվիրված արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
8. Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
9. «Երևանի հ.180 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
10. Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
11. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
12. Երևան քաղաքում Պարիս Հերունու անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13. Երևան քաղաքում Թերեզա Միրզոյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
14. Երևան քաղաքում Սուրեն Սաֆարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15. Երևան քաղաքում Արա Հարությունյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ