Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14.04.2023

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 3-րդ  նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
4.    Գույք նվիրելու մասին: (Չզեկուցվող)
5.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
6.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
7.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող) 
8.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևանի Ե.Չարենցի փողոցի հ.44  շենքի հ.28 բնակարանի` 64,7 քմ ½ մասը  անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
10.    «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
12.    Երևան քաղաքում Ֆրունզե Դովլաթյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
14.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 
15.    Երևան քաղաքում Եգիպտոսի հրապարակ անվանակոչելու մասին:
16.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
17.    Ավրորա Մարդիգանյանին նվիրված արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
18.    Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
19.    «Երևանի հ.180 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
20.    «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
21.    Երևան քաղաքում Պարիս Հերունու անվամբ փողոց անվանակոչելու մասին:
22.    Երևան քաղաքում Թերեզա Միրզոյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
23.    Երևան քաղաքում Սուրեն Սաֆարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
24.    Երևան քաղաքում Արա Հարությունյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ