Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.05.2023

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  10-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևանի Ե. Չարենցի փողոցի հ.44 շենքի հ.28 բնակարանի՝ 64,7 քմ 1/2 մասը անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
7.    «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N527-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
10.    Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին:
11.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
12.    Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 8-ի N1061-Ա որոշումը և «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
13.    Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին:
14.    Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15.    Երևան քաղաքում Էլվինա Մակարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
16.    Երևան քաղաքում Այծեմնիկ Ուրարտուի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
17.    Երևան քաղաքում Արփենիկ Նալբանդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
18.    Երևան քաղաքում Վարդուհի Վարդերեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
19.    Երևան քաղաքում Մետաքսյա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ