Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.06.2023

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 5-րդ  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ


1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
3.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
4.    Ստեփան Թոփչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
5.    Երեմ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
6.    Յուրի Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
7.    Ռոբերտ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
8.    «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
9.    Պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին:
10.    Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
11.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
12.    Հողամասերի նպատակային նշանակու-թյունները փոխելու մասին:
13.    Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
14.    Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2022 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:
15.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
16.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
17.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
18.    Երևան քաղաքի Կասյան փողոցը  Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ փողոց անվափոխելու մասին:
19.    Երևան քաղաքում Վախթանգ Անանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
20.    Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
21.    Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերի ցանկը հաստատելու մասին:
22.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
23.    Գույքի նվիրատվության մասին:
24.    «Երևանի հ.39 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
25.    Երևան քաղաքում Մկրտիչ Սեդրակյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
26.    Երևան քաղաքում Նորայր Կարգանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
27.    Երևան քաղաքում Բենիկ Պետրոսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
28.    Երևան քաղաքում Եվգենի Բայբուրդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
29.    Երևան քաղաքում Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների անվամբ փողոց անվանակոչելու մասին:
30.    Երևան քաղաքում Սահակ Պարթևի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
31.    Երևան քաղաքում Լևոն Հայրապետյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ