Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
11. Հողամաս նվիրելու մասին: (Չզեկուցվող)
12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
13. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
15. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարու-նակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
16. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
17. Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին: (Չզեկուցվող)
18. «Ընթերցասերը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
19. Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: (Զեկուցվող)
20. Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Զեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
22. Մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին: (Զեկուցվող)
23. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Զեկուցվող)
24. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին: (Զեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
26. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N48-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
27. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N718-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
28. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
29. Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները կազմա-կերպելու մասին: (Զեկուցվող)
30. Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին: (Զեկուցվող)
31. Երևան համայնքի սեփականություն համարվող Զ. Անդրանիկի փողոց հ.89 շենքի հ.58/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող)
32. Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան 1-ին զանգվածի հ.12 շենքի հ.3/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող)
33. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող):
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ