ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3. Ալպիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4. Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5. Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևանի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի N587-Ա որոշման մեջ փոփոխություն և 2022 թվականի նոյեմբերի 22-ի N659-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 694-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
10. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
11. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)
15. Երևան համայնքի սեփականություն համարվող Հ/Ա Ա-1 թաղամասի հ.134 շենքի հ.2 բնակարանի 1/8 մասն անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող)
16. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N 182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ