Հայտարարություն
23.01.2024
Սիրելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:
Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը:
Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: