Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

05.02.2024

2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  2-րդ  նստաշրջանի 1-ին  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
3.    Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
4.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին: (Զեկուցվող)
8.    Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
9.    Երևան քաղաքում Ազատ Շերենցի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
10.  Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի ապրիլի 4-ի N748-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ