ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
3. Յուրի Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
10. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
11. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.30 շենքի հ.23 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան համայնքի սեփականության 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Զեկուցվող)
21. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ