ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.21 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական համալիր կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոց հ. 3/1 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխոթյուններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N561-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. «Երևան քաղաքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
12. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
13. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
15. Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
16. Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)
17. Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին: (Չեկուցվող)
18. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ