Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.05.2024

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ


Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման՝ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները (սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ /գրավոր դիմումի ձևով/ սույն թվականի հունիսի 7-ը ներառյալ:
Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով լրացված դիմումի ձևը՝ erexaner.soc@yerevan.am էլեկտրոնային հասցեին: 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011-514-153, 011-514-210 հեռախոսահամարներով: