ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/4 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոց հ.2 հասցեում բնակելի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ.130 և 134 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ. 54, 54/1 և 54/3 հասցեներում գտնվող հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի իրականացման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ.38/8 հասցեում բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
10. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
11. Հրանտ Ենգիբարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
12. Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի N724-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 683-Ն, 2023 թվականի փետրվարի 14-ի N 723-Ն և 2023 թվականի մայիսի 23-ի N785-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ