Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.05.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  4-րդ  նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2024 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը  հաստատելու մասին: (Չզեկուցվող)
4.    «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
5.    «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
6.    «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8.    Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այասի փողոց հ.78/6 հասցեում թվով 2 բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոց հ. 19/3 հասցեում արտադրամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.27/3 հասցեում արտադրական նշանակության շինության և արհեստանոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ.8, Հանրապետության փողոց հ.83 տուն 1 ավտոտնակ, 83/2 բնակելի տուն, 85 շենք 9 ավտոտնակ, Սայաթ Նովա պողոտա հ.20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության 
իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

16.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
17.    Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքում Աշոտ Մանուկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
21.    Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
22.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի N313-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
23.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N267-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:   (Զեկուցվող)

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ