Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.06.2025

 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի հունիսի 24-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  4-րդ  նստաշրջանի 5-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N690-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց հ.24/1 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյանի փողոց հ.30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման՝ վերնահարկի իրականացման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.7/4 հասցեում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8.    Նորայր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.15 շենքի հ.35/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոց 
հ.7-11 հասցեում ավտոկայանատեղիի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14.    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց հ.37/54 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի քաղաքային թափոնների կառավարման ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
16.    «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
17.    Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
19.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: («Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը)  (Չզեկուցվող)
20.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: («Սիմֆոնիկ Ա» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը) (Չզեկուցվող)
21.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
22.    Երևան քաղաքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորություններ վերապահելու մասին: (Չզեկուցվող)
23.    «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)
24.    1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին: (Զեկուցվող)
25.    Արտակ Գալստյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:  (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ