ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների կուտակման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնական կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը՝ բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ներգրավելու նպատակով: