Պահոց

Հայտարարություն

20.10.2025

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում

    Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:
    Նշված կարգի 4-րդ կետի հիման վրա Երևանի քաղաքապետին կից ձևավորվել և գործում է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը:    
    Խորհրդի նպատակն է. Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունը ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը:
    Խորհրդի խնդիրներն են.
- համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներգրավմամբ տվյալ ոլորտում հանրային կարևորության խնդիրների վերհանումը, դրանց վերաբերյալ կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,
- համայնքի բնակիչների, քաղաքացիների, հասարական կազմակերպությունների, միավորումների առաջարկությունների ուսումնասիրումը, քննարկումը և դրանց վերլուծության հիման վրա կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,
- տվյալ ոլորտի կառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը:
    Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից), ընդ որում`
ա) ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը,      
բ) իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը (տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն), ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:    
    Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով կամ գրել fin.budget@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։