ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԽԱՌԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՐԿՓՈՒԼ ՄՐՑՈՒՅԹ
1. Մրցույթի կազմակերպիչ՝ Երևանի քաղաքապետարան։
2. Մրցույթի կազմակերպման վայրը՝ քաղաք Երևան, Արգիշտի 1։
3. Մրցույթի դիմումների ընդունման ժամանակահատվածը՝ դիմումներն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-17:00 (բացառությամբ տոն օրերի)։
4. Մրցույթի առարկան և նպատակը. Երևան քաղաքի խառը կենցաղային թափոնների ամբողջական վերամշակման գործարանի կառուցում և շահագործում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնապահպանական նորմերին և միջազգային լավագույն փորձին համապատասխան:
5. Մրցույթի նպատակներն են.
1) բնակչության առողջության բարելավումը. աղբատեղիների կրճատմամբ և հսկողությամբ նվազում է օդի, հողի և ջրի աղտոտվածությունը, ինչի արդյունքում նվազում են առողջական խնդիրները:
2) մաքուր և անվտանգ միջավայրի ապահովումը. Վերամշակման արդյունքում նվազում է աղբի կուտակումը:
3) էներգետիկ և նյութական օգուտների ստացումը. Վերամշակված աղբից ստացվող էներգիան կարող է նվազեցնել կոմունալ ծախսերը կամ լրացնել էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ներքին պահանջարկի մի մասը:
4) էկոլոգիական և կլիմայական խնդիրների մեղմացումը. Նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումը:
5) աշխատատեղերի ստեղծումը. Գործարանի կառուցումն ու շահագործումը ստեղծում են նոր աշխատատեղեր՝ տեխնիկական անձնակազմից մինչև վարչական ու սպասարկող աշխատուժ:
6. Մասնակցության պայմանները. մրցույթին ներկայացված դիմումների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն։
7. Մրցույթին կարող են մասնակցել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, ներառյալ՝ կոնսորցիումի ձևով:
8. Մրցութային փաթեթներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 60 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որը ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական։
10. Մրցույթը բաց է և անցկացվում է երկու փուլով:
11. Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը. ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 60 աշխատանքային օր հետո /2026թ.՝ մարտի 27-ը, ժամը՝ 17.00/ հետևյալ հասցեով՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, Արգիշտի 1, 511 սենյակ, հեռախոս 011514188 /
12. Փաթեթին ներկայացվող պահանջները. մրցութային փաթեթը բաղկացած է Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․5249-Ա որոշման N 7 հավելվածով սահմանված փաստաթղթերից:
13. Դիմումներն ընդունվում են թղթային տարբերակով:
14. Դիմումների կազմման լեզուն հայերենն է:
15. Նամակի վերնագիր բաժնում պետք է նշվի՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԽԱՌԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ», իսկ դիմումում՝ մասնակցի անվանումը (անունը), հեռախոսահամարը, Էլ.փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը:
16. Դիմումը պետք է ներառի մրցույթի տեխնիկական պահանջներին՝ պայմանագրով նախատեսված գործունեությանը համապատասխանության մասին Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․5249-Ա որոշման N 4 հավելվածով սահմանված տեղեկատվությունը և փաստաթղթերը:
17. Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված դիմումները, ինչպես նաև՝ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ուղարկված դիմումները մերժվում են:
18. Դիմումների ուսումնասիրությունը մեկնարկում է դիմումների ներկայացման վերջնաժամկետից հետո, և մասնակիցներին դիմումների ընդունված լինել/չլինելու մասին ծանուցվում է վերջնաժամկետից հետո՝ հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Մասնակիցը մինչև դիմում ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի փոփոխելու կամ ետ վերցնելու իր դիմումը:
20. Մասնակցի պահանջի դեպքում երկշաբաթյա ժամկետում կտրամադրվի մրցութային փաթեթի անգլերեն տարբերակը։
21. Հանձնաժողովը կարող է պահանջել գրավոր պարզաբանումներ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ։ Պարզաբանումները չեն կարող փոփոխել դիմումի բովանդակությունը (ոչ գինը, ոչ առանցքային տեխնիկական պայմանները)։ Բոլոր պարզաբանումները պետք է պատշաճ փաստաթղթավորվեն և կազմեն մրցութային փաթեթի մաս։
22. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր՝ համաձայն Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․5249-Ա որոշման N 9 հավելվածի:
23. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթը կարող է վերացվել ՝ պահանջի վերացման կամ այլ հիմնավորման դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ ծրարում ներկայացնի Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․5249-Ա որոշման N 5 հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմումը: Մրցութային փաթեթը ներկայացվում է փակ ծրարով, առանց գրառումների: Սույն պայմանը չպահպանելու դեպքում՝ փաթեթը չի մասնակցի մրցույթին: Եթե ծրարում առկա լինի երկու դիմում, կամ դիմումում նշված լինեն առաջարկված տարբերակներից երկուսը կամ ավելին, ապա տվյալ մասնակցի դիմումը չի քննարկվում: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային դիմում:
25. Բոլոր ստացած փաթեթներին տրվում են ծածկագրեր: Ընդ որում, միևնույն փաթեթով ներկայացված ծրարի և տեղեկատվական թերթիկի ծածկագրերը պետք է համապատասխանեն միմյանց:
26. Կապ. հարցերի համար կարող եք կապ հաստատել մրցույթի հանձնաժողովի քարտուղարի հետ, gorik.avetisyan@yerevan.am էլ փոստով/, Հեռ. +374 11514188:
27. Բողոքները ներկայացնելու կարգ. բողոքները կարող են ներկայացվել գրավոր՝ մրցույթի հանձնաժողովի քարտուղարին (gorik.avetisyan@yerevan.am էլ փոստով/), մրցույթի արդյունքների վերաբերյալ ծանուցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
28. Բողոքները չեն կարող ինքնաբերաբար կասեցնել գործընթացները, եթե հանձնաժողովի կողմից նման որոշում չի կայացվել։
29. Այլ պայմաններ. Մրցույթում հաղթող է համարվում սույն որոշման N 3 hավելվածով նախատեսված՝ Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի գնահատման արդյունքների հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը: Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված դիմումների գնահատման ժամանակ մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։ Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվում բանակցությունների արդյունքում հանձնաժողովի քվեարկությամբ որպես հաղթող ընտրված մասնակիցը, իսկ հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: