Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.02.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  6-րդ  նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Գևորգ Պարիս Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3.    Մամիկոն և Ասատուր Մնացականյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.     Երևան համայնքի սեփականություն համարվող Բաբաջանյան փողոց հ․71 շենքի   հ․54 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
8.     Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց հ. 37/37 հասցեում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ.8 հասցեում Երևանի Ա.Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի փողոց հ.11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
13.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16.    «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանկանոնադրության փոփոխությունըհաստատելու մասին: (Չզեկուցվող)
17.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
18.    «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնված (ամրացված) գույքը հետ վերցնելու և գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)
20.    Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ