Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.03.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  6-րդ  նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
3.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
4.    Ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
5.    «Երևանի հ.65 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և կանոնադրության  հաստատման մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան համայնքի սեփականության 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8.    Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.29/3 հասցեում հասարակական նշանակության շինության՝ ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևանի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
14.    Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
15.    Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի  անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
17.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
18.    Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
19.    Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ