ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի մարտի 12-ին, ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
3. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
4. Ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
5. «Երևանի հ.65 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և կանոնադրության հաստատման մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան համայնքի սեփականության 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Ծ. Իսակովի պողոտայի հ.15/31 հասցեում գտնվող՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արա և Ռոբերտ Խաչատրյաններին պատկանող հողամասը Լեռ Կամսարի փողոցի հ.30/3 հասցեին կից հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.29/3 հասցեում հասարակական նշանակության շինության՝ ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց հ.62 հասցեում բազմաֆունկցիոնալ նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ հ. 4/9 հասցեում սպորտային համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևանի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Չզեկուցվող)
18. Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
19. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
22. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
23. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ