Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30.04.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  6-րդ  նստաշրջանի 4-րդ նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.   Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.   Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.   Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.   Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման  մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5.   Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
6.   Կոստան Զարյանի դիմաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
7.   Աշոտ Հարությունյանի կոնցեպտուալ քանդակների տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
8.   Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
9.   Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյանի փողոց հ․33 հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի  Մալխասյանց փողոց 1-ին նրբանցք 1 բնակելի տուն, 1/1 բնակելի տուն և 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի  Գ. Հովսեփյան փողոց հ. 66 և 26/7 հողամաս հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյանի փողոց հ.23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  2-րդ թաղամաս հ. 7/1  հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ. Լուսավորչի փողոց հ.13/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի  Արշակունյաց պողոտա հ.25/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Վճարման պարտականությունից ազատելու մասին: (Չզեկուցվող)
17. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու  մասին: (Չզեկուցվող)
18. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N 106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
21. Երևան քաղաքում Համլետ Թամազյան անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
24. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Զեկուցվող)

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ