Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.09.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  7-րդ  նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳ

1.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
2.    Երևան քաղաքում Արմենուհի Տիգրանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքում Գուրգեն Դալիբալթայանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
6.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շահումյան փողոցի հ.2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի հ.1/13 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գոյություն ունեցող պատմամշակութային շենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ.7 շենք, հ.3 բնակելի տուն և Արամի փողոց հ.7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Հանրապետության փողոցի հ.85 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
12.    Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով «Հենակետշին» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասը Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեին կից գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
13.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
16.    «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
17.    Վասիլ Լևսկու հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
21.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
22.    Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանելու մասին: (Չզեկուցվող)
23.    Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
24.    Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.121 շենքի հ.55` 54,26 քմ ընդհանուր մակերեսով  բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
25.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
26.    Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
27.    Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
28.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Զեկուցվող)»:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ