Հայտարարություն
Սիրելի Երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
մայիսի 1-ին, առավոտյան ժամը 09:30-ից այցելուների համար կրկին իր դռները կբացի Երևանի կենդանաբանական այգին, որն այս տարի այցելուներին կներկայանա մի շարք նորություններով: Տարեշրջանի բացմանը այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով: Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ը:
Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային և տեղեկատվական տաղավարներ. կկազմակերպվեն ինտելեկտուալ մրցութային խաղեր, կլինեն հատուկ մրցանակներ:
Այգին այցելուների համար բաց կլինի մինչև 22:30-ը:
Երևանի քաղաքապետարան