Հայտարարություն
Երևանի Սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններին կից հասարակական հիմունքներով գործող «Սոցիալական աջակցության խորհուրդների» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարի 18.09.2006թ. հ.153-Ն հրամանով հաստատված «Սոցիալական աջակցության խորհուրդների» օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12,13-րդ ենթակետերի՝ Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող «Սոցիալական աջակցության խորհուրդների» կազմերում, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն մինչև ս/թ հունիսի 18-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-41-53 հեռախոսահամարով։
Երևանի քաղաքապետարանի
սոցիալական ապահովության վարչություն