Պահոց

Հայտարարություն

16.12.2016

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 4315-Ա որոշմամբ.
2016 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի հերթական նիստի ավարտից հետո կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3. «Սուրբ Աստվածածին» ծննդատուն փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման մասին։
4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
8. Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեում գտնվող կենդանաբանական այգու զոոկլինիկայի շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ