Պահոց

Հայտարարություն

18.12.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2017 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
4. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
8. Գույքի փոխանակման մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի 2Ա/2-րդ շենքի հ.804 բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
11. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
13. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
14. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
15. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագրի վերաբերյալ:
16. Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին:
17. Երևան համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N156-Ն, 2011 թվականի մայիսի 6-ի N224-Ն, 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N521-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին:

18. 2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

19. Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
20. Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին:
21. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին:
22. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N637-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
23. Երևանի քաղաքապետարանի և եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Երևանի էներգաարդյունավետության» ֆինանսական պայմանագիրը հաստատելու մասին:
24. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
25. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
26. «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նվիրաբերության առաջարկին հավանություն տալու մասին:
27. «Տոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
28. «Ալեքս Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:
29. «Զեթ էյ ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
30. Կազմակերպված ծառայողական ավտոկայանտեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ