ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2010 թվականի մայիսի 7-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստը:
ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու 2010թ. մայիսի 7-ի նիստի
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։
3. Գույք ընդունելու մասին։
4. Վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին։
5. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 55-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի հ. 83-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ.37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման լրամշակված տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին։
9. Երևանի համայնքային ենթակայության <<Ավանի թիվ 1 կերպարվեստի դպրոց>> հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին։
10. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 21-ի հ.1655-Ա, հ.1656-Ա, հ.1657-Ա որոշումներին համաձայնություն տալու մասին։
11. Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար - մշակութային բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը հաստատելու մասին։
12. Առանց ծնողական խնամքի մնացած Հայկ Հովհաննեսի Պարտիզպանյանին որպես բնակարանի կարիք ունեցող անձ հաշվառման վերցնելու մասին։
13. Առանց ծնողական խնամքի մնացած Բելլա Արթուրի Տեր-Ղազարյանին որպես բնակարանի կարիք ունեցող անձ հաշվառման վերցնելու մասին։
14. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին։
15. Վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին։
16. Պետական, կուսակցական գործիչ Եղիշե Ասծատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
17. Հայկական ՀՍՍՀ վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
18. Երգահան Սաղաթել Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
19. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների և գումար հատկացնելու մասին:
Երևանի քաղաքապետարան