Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2015

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2015 թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայրիկ Մուրադյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
3. Գալոյան եղբայրների անվամբ փողոց անվանակոչելու մասին։
4. Ոսկերիչների փողոց անվանակոչելու մասին։
5. Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
7. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հոկտեմբերի 5-ի h.3122-Ա որոշումը հաստատելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
10. Հողամասեր նվիրելու մասին։
11. Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.13 բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
14. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
15. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
17. Գույքի դիմաց տարածք տրամադրելու մասին։
18. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեի վարչական շենքում գտնվող տարածքի անհատույց օգտագործման պայմանգրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
19. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ