ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 3747-Ա որոշմամբ.
2015 թվականի նոյեմբերի 25-ին, Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ավարտից հետո կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1) «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին։
2) Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
3) Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի N 392-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ