Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի ապրիլի 27-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3. Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
4. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
5. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
6. «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
8. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին:
11. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:
12. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 8-ի հ.387-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
13. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
16. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
17. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ