Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.02.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի փետրվարի 9-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի փետրվարի 9-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Մխիթար Գոշի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Սուրեն Երեմյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
7. Գաբրիել Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
8. Հրանտ Ավետիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
9. Խաչատուր Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
10. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
11. «Կռունկ-Մալաթիա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին։
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13. Հողամաս նվիրելու մասին։
14. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
16. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։
17. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման արդյունքները հաստատելու մասին։
18. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու և փոխանակելու մասին։
19. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
20. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
21. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
22. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
23. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի հ.58 շենքի հ.25/1 բնակարանն անհատույց օտարելու մասին։
24. Ծառայողական ավտոկայանտեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ