Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի մարտի 19-ին նիստ գումարելու մասին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի մարտի 19-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2014 թվականի մարտի 19-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Միքայել Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Հայաստանի Հանրապետությանը կառավարությանը գույք նվիրելու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին։
7. Երևանի քաղաքապետի 2014 թվականի մարտի 3-ի N738-Ա որոշումն ու «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ի N76-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
10. Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
12. Գույքերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
13. Գույքերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
16. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
17. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
18. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
19. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարնն անհատույց օտարելու մասին։
20. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարնն անհատույց օտարելու մասին։
21. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
22. «Լյուքս Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
Երևանի քաղաքապետարան