Հայտարարություն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ.
2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).
5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր.
6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
7. Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ.
8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` oրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը.
10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի uեփականության (oգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական.
11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը.
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստո¬րագրու-թյամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:
• Մրցույթն անց է կացվելու ժամը 1000-ին, Լենինգրադյան 16 հասցեում.
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարությունում (հասցեն՝ Արգիշտիի 1).
• Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ (02.04.2014թ., ժամը 1800-ին).
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 514198 հեռախոuահամարով։
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն:
Մրցութային հանձնաժողովի նախագահ Հ.Նավասարդյան