Պահոց

Հիշեցում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի վճարման ժամկետների վերաբերյալ

15.05.2023

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ 2023թ.-ից սկսած՝ անշարժ գույքի հարկի գումարի վճարումը կազմակերպությունների համար սահմանված է կիսամյակային կտրվածքով՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն: Մասնավորապես անշարժ գույքի հարկի գումարի վճարումը կազմակերպությունների համար անհրաժեշտ է կատարել առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` տույժերից խուսափելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարան