Հուլիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի կունենա ուրախ համերգային ծրագիր
27.07.2017
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 28-ին` ժամը 18:00-20.00-ն, մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երիտասարդական զբոսայգում տեղի կունենա ուրախ համերգային ծրագիր «Պարի շունչը՝ Մալաթիայում» խորագրի ներքո:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Պարի շունչը Մալաթիայում» համերգային ծրագրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն