Պահոց

Հրապարակային հայտարարություն

09.06.2014

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների /այսուհետ` Խորհուրդ/ քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:

Նշված կարգի 4-րդ կետի հիման վրա` Երևանի քաղաքապետին կից ձևավորվել և գործում է տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը:
Վերը նշված խորհրդում թափուր տեղերը լրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց մասնակցել վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խորհրդի կազմում ընդգրկվելու /Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու/ համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2014 թվականի հունիսի 13-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`

ա/ ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը /տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն/, ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել /010/ 514-174 հեռախոսահամարով:

 

Երևանի քաղաքապետարան