Իրազեկում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան փող., հ.2/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիր:
«ՄԵՏԱԿՈ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 94705 քմ մակերեսով հողամասում նախատեսվում է 4 մասնաշենքերից բաղկացած բազմաբնակարան բնակելի համալիր: Համալիրում նախատեսվում է միասնական ստորգետնյա 2 ավտոկայանատեղի (ընդհանուր առմամբ 274 ավտոմեքենայի համար) և 10, 12, 14 և 16 վերգետնյա հարկերով բնակելի մասնաշենքեր (ընդհանուր առմամբ 316 բնակարան): Նախատեսված են ակտիվ և պասիվ հանգստի գոտիներ՝ խաղահրապարակներ, զրուցարաններ, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ՝ օժանդակ շինություններ: Նախագծում ներառված են տարածքի ուղղաձիգ հատակագծման, բարեկարգման և կանաչապատման մասերը (կանաչապատման ընդհանուր մակերեսը՝ 2635 քմ):