Իրազեկում՝ Շիրազի փողոց հ.8 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման վերաբերյալ
08.09.2020
Աջափնյակ վարչական շրջան, Շիրազի փողոց հ.8 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենք:
Մասնավոր սեփականություն հանդիսացող, շուրջ 2299 քմ մակերեսով հողամասերում «Պրոֆավտոսերվիս» ՍՊ ընկերությունը նախատեսում է կառուցել բազմաբնակարան բնակելի շենք: Շենքը նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա ավտոկայանատեղիներից և մինչև 13 վերգետնյա հարկերով (ընդհանուր առմամբ՝ 112 բնակարան):
Շենքի առաջին հարկում նախատեսվում են հասարակական օգտագործման տարածքներ: