Պահոց

Իրազեկում՝ Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս պողոտա հ.60 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրի վերաբերյալ

25.12.2020

Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս պողոտա հ.60 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիր:
«Արմ կոնստրակտ 1» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 5650 քմ մակերեսով հողամասում նախատեսվում է բազմաբնակարան բնակելի համալիր: Համալիրը նախատեսվում է միասնական 2-3 ստորգետնյա ավտոկայանատեղի և 8-19 վերգետնյա հարկերով բնակելի համալիր: Նախատեսված են ակտիվ և պասիվ հանգստի գոտիներ՝ խաղահրապարակներ, զրուցարաններ, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ՝ օժանդակ շինություններ: Նախագծի կազմում ներառված են տարածքի ուղղաձիգ հատակագծման, բարեկարգման և կանաչապատման մասերը (կանաչապատման ընդհանուր մակերեսը՝ 2260 քմ):