Պահոց

Իրազեկում

16.07.2020

Նախագծված բնակելի շենքը գտնվում է Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկին հարակից շենքերի բակում: Հաշվի առնելով բակի ռելիեֆը` ավտոկանգառների մուտքը տրված է -2.900 նիշից, իսկ շենքի մուտքը` +0.000 նիշից: Ավտոկանգառը նախատեսված է 6 մեքենա կայանելու համար: Շենքի առաջին` +0.000 նիշի վրա գտնվող հարկում նախատեսվում են արվեստանոցներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերը բնակելի են: Երրորդ հարկի բնակարաններում նախատեսված են անտրեսոլներ (լայնադարակ): Արվեստանոցի մուտքերը կազմակերպված են դրսից՝ առանց օգտվելու շենքի ընդհանուր մուտքից: 

Ճակատների երեսապատման համար նախատեսված է օգտագործել աղյուս, բազալտի և տրավերտինի սալիկներ: Նախատեսվում է վերականգնել և կահավորել հարակից խաղահրապարակը։