Քննարկման հրավեր՝ հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթի վերաբերյալ
17.11.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթով հետաքրքրված կազմակերպություններին և անձանց՝ մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին։ Քննարկման նպատակը կանգառասրահների տեղադրման ծրագրի վերաբերյալ առաջարկների, կարծիքների և մասնագիտական դիտարկումների հավաքագրումն ու քննարկումն է։ Բոլոր հետաքրքրված կողմերին խնդրում ենք նախապես գրանցվել հեռախոսազանգով՝ (+374 60) 65 14 88։ Մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե առաջ՝ մուտքի գրանցման համար։ Քննարկման վայր՝ Երևանի քաղաքապետարան՝ Արգիշտիի փողոց 1, 4-րդ հարկ։