Կենդանաբանական այգու գործունեությանը վերաբերող աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավեր
Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանակում բարձրացված հարցերի, առկա խնդիրների լիարժեք վերհանման, դրանց ամբողջական քննարկման ու համապատասխան լուծումների համար անհրաժեշտ առաջարկների ձևավորման, ինչպես նաև կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետի 23.11.2018թ. հ.583-Ա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
Հայտնում ենք, որ աշխատանքային խմբում կարող են ներգրավվել շահագրգիռ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վայրի բնության և կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին առաջարկվում է մասնակցության հայտում նշել մեկական ներկայացուցչի անուն:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու և քննարկումներին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենք (Արգիշտի 1)՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը` ժամը 16:00-ը ներառյալ կամ emin.torosyan@yerevan.am էլեկտրոնային հասցեով:
Լրացուցիչ տեղեկություններi համար զանգահարել՝ 011-514-231: