Մամլո ասուլիսի հրավեր
Հարգելի գործընկերներ,
օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» փառատոնին նվիրված մամլո ասուլիս:
Ասուլիսի շրջանակում Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը կներկայացնեն օգոստոսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կայանալիք, երրորդ անգամ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» փառատոնի մանրամասները:
Ասուլիսին ներկա կգտնվեն նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «Մեգերյան կարպետ» ընկերության, «Ֆոտո ատելիե Մարաշլյան» և փառատոնին առաջին անգամ մասնակցող «Տիկնիկների պատկերասրահի», «Հայկական ապրանքանիշեր» հարթակի, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ի, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ի ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն