Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

26.01.2017

Հարգելի գործընկերներ,

ս.թ. հունվարի 27-ին` ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի մասնավորապես հանրակրթության, մշակույթի և սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև` 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:
Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն