Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

09.08.2017

Հարգելի գործընկերներ,

Ս.թ. օգոստոսի 11-ին` ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակի գործարկումը: Այս հարթակի ստեղծման նպատակն է բարեփոխումների գործընթացին ներգրավել հասարակության տարբեր խմբերի, լսել նրանց կարծիքները, ինչպես նաև հանրությանը մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին:
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակի գործարկման առիթով հրավիրվող մամուլի ասուլիսի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանը և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը մանրամասն կներկայացնեն սույն հարթակի առանձնահատկությունները և կպատասխանեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի հետ կապված լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն